Մեղրիի ոստիկանների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Երևանում
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 21-ին Միկոյան փողոցից բերման է ենթարկվել 38-ամյա Կամո Հ.-ն, որը ապրիլի 19-ից ոստիկանության Մեղրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: