Նմաններին պետք է հանել համազգեստից, զրկել ուսադիրներից․ Տիգրան Աբրահամյանը՝ Փաշինյանի պաշտպանությունն իրականացնող իրավապահների մասին

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի պաշտպանությունն իրականացնող կառույցների մասին։

«Նիկոլին ուղեկցող, Նիկոլի պաշտպանությունն իրականացնող իրավապահներն ու կառույցները գիտակցում ե՞ն, որ այս համատարած հահոյանքի, անեծքի տակ միայն իրենք չեն մտնում՝ դա սերնդից սերունդ փոխանցվող իրադարձություն է։

Փողը, դիրքը, պաշտոնը սրանցից յուրաքանչյուրի մոտ «Աստվածային բարիք է», սրանց համար ոչ հայրենիք կա, ոչ պատիվ, ոչ էլ արժանապատվություն։

Սրանց նմաններին պետք է հանել համազգեստներից, զրկել ուսադիրներից։

Մեր երկրում ուսադիր և համազգեստ կրելու իրավունք ունեն միայն նրանք, ովքեր գիտեն, թե ինչ է հայրենիքը, հողը, ընտանիքը և գիտակցում են, թե ինչ է նշանակում «ծառայում եմ հայրենիքիս» սրբազան կարգախոսը»։

Տեսանյութեր

Լրահոս