Պուտինն ընդգծել է Ռուսաստանի կարևոր դերակատարումը 44-օրյա պատերազմի դադարեցման գործում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված իր ուղերձում անդրադարձել է 44-օրյա պատերազմի դադարեցման գործում Ռուսաստանի դերակատարությանը:

«Ռուսաստանը միշտ բաց է լայն միջազգային համագործակցության համար: Մենք հետևողականորեն կողմ ենք հանդես գալիս միջազգային խնդիրներում հենց ՄԱԿ-ի առանցքային դերակատարության պահպանման ու ամրապնդման հարցում, ձգտում ենք աջակցել տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը ու արդեն շատ բան ենք արել Սիրիայում իրավիճակի կայունացման, Լիբիայում քաղաքական երկխոսության հաստատման համար: Ինչպես գիտեք, Ռուսաստանը խաղացել է գլխավոր դերը նրանում, որ հաջողվել է դադարեցնել զինված հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում»,- հայտարարել է ՌԴ նախագահը:

Տեսանյութեր

Լրահոս