«Տեղյակ չեմ գնալուց-գալուց». Կապան համայնքի ղեկավար

168.am-ը երեկ տեղեկացրել էր՝ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ծածուկ այցելել Սյունիք՝ խորհրդարանական հնարավոր ընտրություններին ընդառաջ մարզում տրամադրությունները փոխելու ակնկալիքով, և որ հենց այս նպատակով կտրուկ կադրային փոփոխություններ են իրականացվել մարզի ոստիկանության ղեկավար կազմում։

Երեկ արդեն տեղեկացանք՝ պատերազմից հետո դեպի Սյունիք կիսատ մնացած ճամփորդությունը Փաշինյանը փորձել է ավարտին հասցնել՝ առանց նախօրոք տեղեկացնելու իր այցի մասին:

Քանի որ հայտնի դարձավ, որ նա ուժեղացված թիկնազորով եղել է նաև Կապանում, 168.amԿապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանից հետաքրքրվեց՝ արդյոք նա տեղյա՞կ է եղել այս այցի մասին։ Ի պատասխան նա նշեց՝ ոչ:

Գևորգ Փարսյանը հավելեց, որ չի հանդիպել ո՛չ Նիկոլ Փաշինյանին, ո՛չ ԱՄՆ դեսպանին:

«Տեղյակ չեմ գնալուց-գալուց»,- նկատեց Կապան համայնքի ղեկավարը:

Տեսանյութեր

Լրահոս