2026 ձմեռային Օլիմպիական խաղերի ավանի նախագիծը պատրաստ է
2026 ձմեռային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն հայտարարել է ավանի նախագծերի մրցույթի ավարտի մասին: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը:
Կառույցը նախատեսվում է տեղակայել Միլանի Պորտ Ռոման հին երկաթուղային կայարանի տարածքում: Այնտեղից մոտավորապես 30 րոպե կպահանջվի մրցավայրեր հասնելու համար: Խաղերի ավարտից հետո այդ շենքերը կդառնան սոցիալական բնակարաններ և ուսանողական հանրակացարաններ:
Շինարարական աշխատանքները կսկսվեն 2022-ի ամռանը: