Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 667, մահվան՝ 24 նոր դեպք

Հայաստանում ապրիլի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 667 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 209 485-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 24 քաղաքացի, մահացածների թիվը 3919 է:

Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Ապրիլի 20-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 982 է: Ընդհանուր առմամբ, մահվան դեպքերի թիվը հասել է 4901-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 671 է, ընդհանուր առողջացածներինը՝ 189 688, փաստացի բուժվողներինը՝ 14 896 (մեկ օրում նվազել է 28-ով): Մեկ օրում արվել է 4398 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 942 001 թեստ:

Տեսանյութեր

Լրահոս