Գազ չի լինելու
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 21-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Աճանան գյուղի գազասպառողների, «Սյունիքի թռչնաֆաբրիկա», «Ագրո Բիո Պրոդուկտ», «Պրոկպրոդ» ՍՊԸ-ների գազամատակարարումը:
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,-ասված է հաղորագրությունը: