Բաժիններ՝

«Քանյեն պնդում էր` իրենք, բացի երեխաներից, ընդհանուր ոչինչ չունեն և պետք է բաժանվեն». Քանյե Ուեսթի և Քիմ Քարդաշյանի ամուսնալուծությունն իրականում Ուեսթի գաղափարն է եղել․ Page Six

Ամերիկացի ռեփ կատարող, դիզայներ Քանյե Ուեսթը «նյարդայնացած» է այն լուրերից, թե Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանն առաջինն է ցանկացել բաժանվել իրենից, գրում է Page Six-ը՝ վկայակոչելով իր աղբյուրը։

«Իրականում, հենց Քանյեն էր մի ամբողջ տարի կնոջն ասում, որ իրենք, բացի երեխաներից, ընդհանուր ոչինչ չունեն և պետք է բաժանվեն։ Քիմն ամեն ինչ անում էր իրենց ամուսնությունը փրկելու համար»,- հայտնել է աղբյուրը։

Նա նաև հայտնել է, որ Ուեսթը Քարդաշյանին թույլ է տվել ամուսնալուծության հայցն առաջինը դատարան ներկայացնել՝ նրա հանդեպ հարգանքից ելնելով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս