Բաժիններ՝

Ռուսատանում կորոնավիրուսով վարակման 8589 դեպք են հայտնաբերել մեկ օրում

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 8 589-ով՝ մինչեւ 4 710 690: Ապրիլի 19-ին այդ մասին լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում:

Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը կազմել է 0,18 տոկոս: Ներկայումս Ռուսաստանում շարունակում է բուժումը 271 164 մարդ: Բուժվածների թիվը մեկ օրում աճել է 6 818-ով: Ընդամենն արդեն ապաքինվել է 4 333 598 մարդ: Դուրս գրված հիվանդների բաժինը, շտաբի տվյալների համաձայն՝ մնացել է վարակվածների նդհանուր թվի 92 տոկոսի մակարդակում: Մասնավորապես, մահացու վախճանների թիվն աճել է 346-ով՝ մեկ օր առաջվա 389-ի դիմաց:

Ընդամենը համավարակի սկզբից ի վեր վարակից մահացել է 105 928 մարդ: Պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճական ավարտվելուց հետո) մնացել է 2,25 տոկոսի մակարդակում, հետեւում է շտաբի տվյալներից: Մոսկվայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 2 279-ով՝ մինչեւ 1 066 052: Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը, շտաբի տվյալներով՝ կազմել է 0,21 տոկոս: Մեկ օր առաջ հայտնաբերվել էր 2 252 դեպք: Մեկ օրում Մոսկվայում արձանագրվել է կորոնավիրուսից 59 մահ, դրանց ընդհանուր թիվը կազմել է 17 698, հետեւում է շտաբի հաղորդագրությունից: Մեկ օրում ապաքինմամբ դուրս է գրվել 1 089 հիվանդ, ամբողջ ժամանակամիջոցում ապաքինվել է 972 646 մարդ: Ներկայումս մայրաքաղաքում շարունակում է բուժումը 75 708 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս