Բաժիններ՝

«Ֆուտբոլը՝ բոլոր ակումբների համար»․ ՊՍԺ-ն հրաժարվել է Սուպերլիգայից

ՊՍԺ-ն հրաժարվում է մասնակցել Եվրոպական Սուպերլիգային:

«Ֆուտբոլը բոլոր թիմերի համար է»,-ասել է փարիզյան ակումբի ներկայացուցիչներից մեկը:

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին ՈւԵՖԱ-ի տնօրենների խորհրդի անդամ է, ինչպես նաև ղեկավարում է beIN Media Group-ը՝ Կատարում տեղակայված հեռուստաընկերություն, որը միլիոնավոր դոլարներ է վճարել Չեմպիոնների լիգայի խաղերը հեռարձակելու իրավունքի համար:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ բացի ՊՍԺ-ից, «Բավարիան» և Դորտմունդի «Բորուսիան» նույնպես հրաժարվել են մասնակցել նոր նախագծին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930