Իրանի միջուկային գործարքի շուրջը բանակցություններն անցնում են որոշումների նախագծերի համաձայնեցմանը
Իրանի և միջազգային «հնգյակի» (Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ռուսաստան) Համատեղ հանձնաժողովի մասնակիցներն անցնում են իրանական միջուկային գործարքի շուրջը Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) իրականացման վերականգման բանակցություններում անհրաժեշտ որոշումների նախագծերի համաձայնեցմանը: Ապրիլի 19-ին այդ մասին հայտնել է Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը:
«ԳՀՀՊ-ի վերականգնման աշխատանքի երկու շաբաթվա արդյունքներով՝ կարելի է արձանագրել, որ բանակցությունները թևակոխում են անհրաժեշտ որոշումների նախագծերի (այսպես կոչված դրաֆթինգի) համաձայնեցման փուլը,- գրել է Ուլյանովը Twitter-ում: Նա հավելել է, որ մինչև գործնական արդյունքներին հասնելը տակավին շատ աշխատանք կա, սակայն կարևոր է, որ բանագնացներն ընդհանուր բառերից անցել են կոնկրետության: Անցած շաբաթ կայացել է ԳՀՀՊ-ին ԱՄՆ-ի հնարավոր վերադարձման (գործարքից դուրս է եկել 2018 թվականին) հեռանկարների հարցերի և այն բանի քննարկման երկու անմիջա նիստ, թե բոլոր կողմերն ինչպես ապահովեն իրանական միջուկային գործարքի լիակատար և արդյունավետ կատարումը: Հանձնաժողովի մասնակիցները շարունակում են քննարկել միջուկային գործարքի վերականգնման ուղիները տարբեր ձևաչափերով ոչ պաշտոնական հանդիպումներում, այդ թվում փորձագետների մակարդակով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: