Բաժիններ՝

Արցախի ԱԺ նախագահը ցավակցել է Ֆրանսիայի դիմադրության մարտիկների ասոցիացիայի դրոշակակիր Աշոտ Շմավոնյանի մահվան առթիվ

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հայ վետերանների և դիմադրության մարտիկների ազգային ասոցիացիայի դրոշակակիր Աշոտ Շմավոնյանի մահվան կապակցությամբ:

Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԺ-ն։ Ցավակցական հեռագրում ասվում է.

«Խորին ցավով տեղեկացա իմ ընկերոջ՝ ֆրանսահայ ականավոր գործիչ, արցախյան ազատամարտի հերոս, Մոնթե Մելքոնյանի/Ավո/ սխրակից ու համախոհ, մարտական ընկեր Աշոտ Շմավոնյանի և նրա սիրելի տիկնոջ միաժամանակյա կորստյան բոթին։ Մեծ է Աշոտ Շմավոնյանի ներդրումը ֆրանսիական սփյուռքում հայեցի ազգային արժեհամակարգի պահպանման գործում։ Նա իր ողջ գիտակցական կյանքը նվիրել է հայ դատի պաշտպանությանը, հսկայական ներդրում ունեցել Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության և Արցախի անկախության ճանաչման հարցում: Հայազգի քաջորդին ֆրանսիական բանակի եռանդուն ռազմական գործիչ էր, անցյալ դարի 70-ականներին սփյուռքում սկիզբ առած հայ ազատագրական շարժման առաջնորդներից Անուրանալի է մեծ հայրենասերի վաստակը հատկապես արցախյան 1-ին պատերազմի ընթացքում Արցախին ցուցաբերած բազմակողմանի աջակցության գործում։ Իր մարդասիրական և բարեգործական ծրագրերով նա Արցախի և հայ ժողովրդի կողքին էր նաև 2020թ․ 44-օրյա պատերազմի օրերին։

Համոզված ենք, որ մեծ հայորդու լուսավոր հիշատակը վառ է մնալու և մեր ժողովուրդը նրան ընդմիշտ հիշելու է հպարտության ու երախտագիտության զգացումներով։ Նրա հեռացումը մեծ կորուստ է հայ ժողովրդի համար։ Մեր անկեղծ վշտակցությունն ու զորակցություն ենք հայտնում Արցախի նվիրլյալի զավակներին, հարազատներին, ընկերներին»,- ասված է ցավակցական հեռագրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս