Բաժիններ՝

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն

Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Վարանդայի(Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն:

Արցախի փրկարարները հայ զինծառայողի (կամավոր կամ պահեստազորային) աճյունը տարհանել և փոխանցել են Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության պահպանության բյուրո, որից հետո նրա ինքնությունը պարզելու նպատակով կտեղափոխվի ՀՀ։

Այսպիսով, ռազմագործողությունների դադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել կամ հայկական կողմին է փոխանցվել ընդհանուր 1543 աճյուն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930