Աֆղանստանում ականապատ ավտոմեքենայի պայթյունի հետևանքով ոստիկաններ են մահացել
                                    Աֆղանստանի հյուսիս-արևմուտքում՝ Հերատ նահանգում անցակետի մոտ ականապատ ավտոմեքենայի պայթյունի հետևանքով երեք ոստիկան է մահացել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պայթյունից հետո «Թալիբան» շարժման զինյալները հարձակում են իրականացրել:
Աֆղանստանի իշխանությունները հայտնել են, որ այլ նահանգներում ևս հարձակումներ եղել են թալիբների կողմից, սակայն դրանցից ուժայիններ չեն տուժել:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    