Ավստրիայի կանցլերն առաջարկել է Պուտինի և Բայդենի հանդիպումն անցկացնել Վիեննայում
                                    Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ Ավստրիայի համար մեծ պատիվ կլինի, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն իրենց հանդիպումն անցկացնեն Վիեննայում:
Այս մասին Կուրցը նշել է ավստրիական Pioneer հարթակին տված հարցազրույցում:
«Կան չեզոք երկրներ, որոնք ընտրվում են երկխոսության անցկացման համար: Մենք արդեն կապի մեջ ենք ռուսական և ամերիկյան կողմերի հետ: Եթե նման հանդիպում իրոք կայանա, ապա մենք անչափ ուրախ կլինենք, եթե այն անցկացվի Ավստրիայում»,- ասել է Կուրցը:
Ավստրիայի կանցլերը միաժամանակ նշել է, որ իրենց երկիրը չի գերագնահատում իր դերը և միջնորդի դեր չի ստանձնում այս հարցում:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    