Վերջին երկու ամսում COVID-19-ով հիվանդացության գրեթե կրկնապատիկ աճ է նշվել աշխարհում. ԱՀԿ
Աշխարհը մոտենում է կորոնավիրուսի տարածման ամենաբարձր մակարդակին համավարակի ամբողջ ժամանակամիջոցում. վերջին երկու ամսում նշվել է վարակվածների թվի գրեթե կրկնապատիկ շաբաթական աճ: Այդ մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը:
«Աշխարհում ամեն շաբաթ արձանագրվող նոր դեպքերի քանակը, վերջին երկու ամսում գրեթե կրկնապատկվել է: Դա մեզ մոտեցնում է համավարակի ընթացքում ախտահարման ամենաբարձր մակարդակին»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: