Բաժիններ՝

Մադրիդի «Ռեալն» ակնկալում է, որ Ռամոսը կհեռանա

Մադրիդի «Ռեալն» ակնկալում է, որ պաշտպան Սերխիո Ռամոսը չի երկարաձգի պայմանագրի ժամկետը լրանալուց հետո և կհեռանա ակումբից, հայտնում է Cadena SER-ը:

35-ամյա խաղացողը 5 ամիս չի ընդունում ակումբի առաջարկած պայմանագիրը: Սերուցքայինները կարծում են, որ Ռամոսն ավելի լավ գործարք ունի մյուս թիմի հետ:

Կենտրոնական պաշտպանի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է ամռանը: Ընթացիկ մրցաշրջանում Ռամոսը 15 հանդիպում է անցկացրել Լա Լիգայում:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս