Արցախում կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք է հաստատվել
Արցախում իրականացված 82 թեստավորման արդյունքում ապրիլի 15-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 դեպք: Այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից՝մանրամասնելով, որ վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:
«Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 42 վարակակիր, իսկ թեթև hիվանդները ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 5 512 քաղաքացու հետազոտություն, որից 707-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան»,-հայտնում են Արցախի առողջապահական գերատեսչությունից՝ բնակչությանը հորդորելով հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: