Բաժիններ՝

Ռուսաստանում բացել են Թուրքիա թռիչքների վերաբերյալ թեժ գիծ

Ռոստուրիզմը զբոսաշրջիկների համար «թեժ գիծ» է գործարկել այն հարցերի վերաբերյալ, որոնք կապված են Թուրքիա և Տանզանիա սահմանափակ թռիչքների հետ: Այդ մասին ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: «Ռոստուրիզմը «թեժ գիծ» է գործարկել զբոսաշրջիկների համար: Ժամը 09:00-ից մինչև 21:00-ն կարելի է դիմել օգնության և առաջացած այն հարցերի պատասխանների համար, որոնք կապված են թռիչքների սահմանափակման հետ: Զանգն անվճար է»,-հայտնել են Ռոստուրիզմում:

Զբոսաշրջիկները կկարողանան իմանալ հրատապ նշանակություն ունեցող ողջ տեղեկատվությունը և գործողությունների տարբերակները՝ ելնելով յուրաքանչյուր կոնկրետ իրադրությունից: Բացի այդ, կարելի է իմանալ բոլոր տուրօպերատորների «թեժ գծերի» հեռախոսահամարները, որոնք աշխատում են ժամանակավորապես փակ ուղղություններով, և ավիաընկերությունների ու հյուպատոսությունների կապերը, եթե ճանապարհորդն ինքնուրույն է մեկնել: «Մենք տուրօպերատորներին խնդրում ենք՝ առավելագույն օժանդակություն ցուցաբերել զբոսաշրջիկներին: Իսկ զբոսաշրջիկներին՝ ըստ հնարավորինս շրջագայությունը հետաձգել ավելի ուշ ժամկետ կամ փոխել ուղևորության ուղղությունը»,-հավելել են գերատեսչությունում:

Օգնության է միացել Համառուսաստանյան ժողովրդական հիմնադրամը (ՀԺՀ): ՀԺՀ-ն և Ռոստուրիզմը հնարավոր ամեն բան անում են, որպեսզի կողմնորոշեն ոչ դյուրին իրավիճակում հայտնված մարդկանց, ուստի որոշում է ընդունվել լրացուցիչ «թեժ գիծ» բացել»,-հայտարարել է «Ճամփորդում ենք Ռուսաստանում» ՀԺՀ նախագծի համակարգող Դենիս Պոլունչուկովը: Ռուսաստանը Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը սահմանափակել է ապրիլի 15-ից մինչև հունիսի 1-ը: Տուրօպերատորներին հանձնարարվել է կասեցնել Թուրքիա ուղեգրերի վաճառքը: «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան հայտարարել է, որ Թուրքիայում կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը բարդանում է շատ արագորեն, կորոնավիրուսի մուտացիայի ենթարկված հիմնամանրէներն ամենից շատ Ռուսաստան է բերվել այս երկրից: Նաև դադարեցվելու են Տանզանիա չվերթները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս