Moderna-ն գնահատել է իր պատվաստանյութի արդյունավետությունը

Moderna ընկերությունն ապրիլի 13-ին հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութը բարձր արդյունավետությունը պահպանում է նաև պատվաստումից հետո կես տարի անց:

Վարակման դեմ արդյունավետությունը 90 տոկոսը գերազանցում է կես տարի անց, իսկ ծանր դեպքերից պաշտպանության արդյունավետությունը գերազանցում է 95 տոկոսը: Այդ մասին ասվում է ընկերության՝ նախնական կլինիկական փորձարկումների արդյունքների շուրջ հայտարարության մեջ:

Այդ տվյալները Moderna-ին կարող են օգնել պատվաստանյութի օգտագործման լիակատար լիցենզիա ստանալու ԱՄՆ-ում, այլ ոչ թե սահմանափակ, որից նա դեռևս օգտվում է: Հենց վեց ամսվա տվյալներ են պահանջվում FDA կարգավորիչին, որպեսզի լիովին հավանություն տա պատվաստանյութին:

Բացի այդ, ընկերությունը պատվաստանյութի փորձարկումներ է կատարում 12-17 տարեկան դեռահասների շրջանում, ԱՄՆ-ում դրան մասնակցում է ավելի քան 3 հազար մարդ: Փորձարկումներ են պատրաստվում 6 ամսականից մինչև 11 տարեկան երեխաների վրա: Նաև տվյալներ են ստացվել COVID-ի կոնկրետ տարատեսակների դեմ պայքարելու համար լրացուցիչ չափաբաժիններ փորձարկելիս հակամարմինների մակարդակի բարձրանալու վերաբերյալ: Ընկերությունը խոստանում է ստեղծել «պատվաստանյութի այնքան տարբերակներ, որքան կպահանջվի, քանի դեռ համավարակը վերահսկելի չի դարձել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին

Տեսանյութեր

Լրահոս