«Պարզվե՞ց նախարարն իր մորը SPUTNIK V-ով է պատվաստել, թե ոչ»․ Կարեն Ավագյան

Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ բժշկության հետ կապ չունեցող նախարարը գովաբանում էր AstraZeneca պատվաստանյութը, շատ լավ տեղյակ էր, որ AstraZeneca պատվաստանյութից կար մահացած 53 ամյա քաղաքացի։

Բազմաթիվ զգուշացումները և համաշխարհային վտանգավոր տենդենցները չկանգնեցրեցին մեր բնակչության կյանքն ու առողջությունը վտանգի ենթարկելու «գայթակղությունից»։

Պատասխանատուները որոշեցին գնալ 55-ից բարձր բոլոր քաղաքացիների կյանքը ևս մեկ անգամ ռիսկի ենթարկելու ճանապարհով։

Հիվանդության կանխարգելման, հայտնաբերման, բուժման և հետբուժական շրջանը տապալածներից երևի միամտություն էր սպասել պատվաստման գործընթացի հանդեպ աչալուրջ վերաբերմունք։

Փաստենք նաև, որ երկրում առկա պատվաստանյութերի քանակը խիստ պակաս է անհրաժեշտից, ինչը և հնարավորություն չի տա ունենալ տեսանելի արդյունքներ։ Առկա քանակության ուղիղ կեսն էլ միջազգային ահազանգերի և դադարեցման գործընթացի առարկա։

Հերթական տապալում, որը ճակատագրական կլինի։ Պատերազմի, հիվանդության արդյունքում հազարավոր մահեր։ Հիմա արդեն չհիմնավորված ռիսկ նաև պատվաստումներից։

Հ.Գ. Պարզվե՞ց նախարարն իր մորը SPUTNIK V-ով է պատվաստել, թե ոչ։

Արդյո՞ք պաշտոնյաները AstraZeneca-ից օգտվել են կամ ընդհանրապես պատրաստվում են օգտվել։

ՍԱ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, ՈՐ ՊԵՏՔ ՉԷ ՊԱՏՎԱՍՏՎԵԼ։ ՍԱ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է, ՈՐ ՊԵՏՔ Է ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԼԻՆԻ ԱՆՎՏԱՆԳ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԵԼ ԱՆՀԻՄՆ ՌԻՍԿԵՐԻՑ»։

 

Երբ բժշկության հետ կապ չունեցող նախարարը գովաբանում էր AstraZeneca պատվաստանյութը, շատ լավ տեղյակ էր, որ AstraZeneca…

Posted by Karen Avagyan on 2021 թ. ապրիլի 12, երկուշաբթի

 

Տեսանյութեր

Լրահոս