Բաժիններ՝

Արցախում կորոնավիրուսային վարակի 9 նոր դեպք է հաստատվել

Արցախում կատարված 61 թեստավորման արդյունքում ապրիլի 12-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 9 դեպք: Այս մասին տեղեկացնում Արցախի առողջապահության նախարարությունից՝ մանրամասնելով, որ վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:

«Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 37 վարակակիր, իսկ թեթև հիվանդները ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 5 218 քաղաքացու հետազոտություն, որից 677-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան»,-հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից՝ հորդորելով հետևել առողջապահական ցուցումներին նոր բռնկումներից խուսափելու և կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս