«2,5 տարի հետո տրոյական ոչխարը հանձնեց հայկական ամրոցը». Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ ԱԺ ապրիլյան քննիչ հանձնաժողովի զեկույցին, որը, ըստ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի՝ չի հրապարակվելու։
«Երբ Նիկոլը հայտարարեց, որ պետք է ստեղծվի ապրիլյան քննիչ հանձնաժողով, մենք այն ժամանակ ասել ենք, որ նա ուզում է «Դամոկլյան սուր» կախի Սերժ Սարգսյանի ու Բակո Սահակյանի վրա, այդ ժամանակ Բակո Սահակյանը դեռ նախագահ էր։ Այդ հանձնաժողովն ի սկզբանե պետք է դառնար գործիք Նիկոլի քաղաքական հետապնդումների շրջանակներում։ Ասում էինք, որ այս հանձնաժողովը փուչիկ կառույց է լինելու, դրա նպատակները կեղտոտ են, այդ հանձնաժողովի նպատակներից մեկն այն էր, որ պատերազմում տարած մեր հաղթանակը դնեն հարցականի տակ, ինչո՞ւ, որպեսզի գալիք պատերազմում մեզ թուլացնեն։ Հանձնաժողովի վերաբերյալ հասարակության հետ շատ բաց աշխատեց Սերժ Սարգսյանը։ Շատերը չէին հասկանում, թե ինչու է 2020 թվականի օգոստոսին Սերժ Սարգսյանը խոսում ապրիլյան պատերազմից, փոխանակ խոսի 2018 թվականից, դրա պատասխանն էլ Սերժ Սարգսյանը շատ շուտով կտա։ Նա գալիք պատերազմը զգում էր»,- նշեց Արմեն Աշոտյանը։
Ըստ նրա, միակ մարդը, որին ապրիլյան հանձնաժողովի նախագահը բացահայտ մեղադրել է՝ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն է։
«Հայոց ամրոցը 2020 թվականին ընկել է, որովհետև 2018 թվականին մեջից բացվել է։ 2018 թվականին այդ տրոյական ոչխարին բերեցին մեր պարիսպների մոտ, ժողովուրդն այդ նրան բերեց միջնաբերդ, և 2,5 տարի հետո այդ տրոյական ոչխարը հանձնեց հայկական ամրոցը։ Մեր հայկական բանակը երբեք այսպես բրախած չի եղել»,- շեշտեց նա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում