Բաժիններ՝

Հնդկական կարգավորիչը կքննարկի «Սպուտնիկ V»-ի գրանցման հայտը

Հնդկաստանի պետական կարգավորիչի՝ դեղամիջոցների բնագավառում փորձագետների կոմիտեն ապրիլի 12-ին հերթական անգամ կքննարկի ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի շտապ օգտագործման հայտը: Այդ մասին հաղորդել է ANI գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրների:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ապրիլի 1-ին անցկացված նիստի ընթացքում փորձագետները Dr Reddy՚s Laboratories ընկերությունից մի շարք փաստաթղթեր են պահանջել «Սպուտնիկ V» պատվաստանյութի օգտագործմանը հավանություն տալուց առաջ:

Մասնավորապես, փորձագետներին հետաքրքրել են այն տվյալները, որոնք «վերաբերում են իմունոգենության բոլոր պարամետրերին: Նաեւ փորձագետները ցանկացել են իմանալ իմունոգենության մասին տվյալների շտկումը, ներառյալ բջջային պատասխանը երկրորդ եւ երրորդ փուլերի փորձարկումների միջեւ, եւ իմունոգենության երրորդ փուլի վերաբերյալ տվյալների համեմատական անալիզը, որոնք տարբեր ժամանակներում ստացվել են հնդկական եւ ռուսաստանյան հետազոտությունների ընթացքում»:

Բացի այդ, փորձագետները հետաքրքրվել են պատվաստանյութի տարբեր խմբաքանակների կլինիկական փորձարկումների արդյունքների վերաբերյալ տվյալների համաձայնեցվածությամբ, ինչպես նաեւ պատվաստանյութին զուգընթաց փաստաթղթերի, ներառյալ դոզավորման, հակացուցումների եւ պահպանման պայմանների մասին տեղեկությամբ:

Ռուսաստանի առողջապահության նախարարությունն օգոստոսին գրանցել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: Այն ստեղծվել էմարդու ադենովիրուսային վեկտորների բազայի վրա եւ ստացել «Սպուտնիկ V» անվանումը: Դա լուծույթ է միջմկանային ներարկման համար: Պլանավորում են պատվաստել երկու փուլով՝ երեք շաբաթ ընդմիջումով: Այսպիսի սխեման, հայտարարել են առողջապահության նախարարությունում, թույլ տալիս իմունիտետ ձեւավորել մինչեւ երկու տարի ժամկետով: ՌՈւՆՀ-ն եւ հնդկական Dr Reddy՚s Laboratories Ltd դեղագործական ընկերությունն ավելի վաղ պայմանավորվել էին պատվաստանյութի կլինիկական հետազոտությունների շուրջ:

«Սպուտնիկ V» պատվաստանյութին շտապ օգտագործման համար հավանություն տալն այն դարձնում է Հնդկաստանում օգտագործման համար թույլատրված երրորդ պատվաստանյութը: Ներկայում երկրում թույլ են տվել կորոնավիրուսի դեմ օգտագործել միայն երկու պատվաստանյութեր՝ AstraZeneca-ի «օքսֆորդյան» պատվաստանյութի հնդկական տարբերակը՝ Covieshield անվանմամբ, եւ հայրենական Covaxin-ը:

«Սպուտնիկ V» պատվաստանյութը հավանության է արժանացել 1,5 մլրդ ընդհանուր բնակչությամբ 60 երկրներում:

Պետական կարգավորիչների կողմից հավանության արժանացածների թվաքանակով «Սպուտնիկ V»-ն երկրորդ տեղն է զբաղեցնում աշխարհում: Պատվաստանյութի՝ 91,6 տոկոս մակարդակով արդյունավետությունը հաստատվել է The Lancet առաջատար բժշկական հանդեսում տվյալների հրապարակմամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս