Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողներն ապօրինի ատրճանակ ու փամփուշտներ են հայտնաբերել
Ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Բերդ քաղաքի Քարաշեն փողոցի տներից մեկում վիճաբանություն է։
Տեղեկություններ կային նաև, որ տանը հրազեն կա։ Հնարավոր զարգացումները կանխելու նպատակով օպերատիվ խումբը հնարավորինս արագ հասավ 72-ամյա տղամարդու տուն։ Հյուրասենյակի կահույքին, ակնհայտ տեսանելի, դրված էին թմբուկավոր ատրճանակ ու փամփուշտներ։
Ակոսավոր հրազենն ու 5,6 մմ տրամաչափի 19 փամփուշտը առգրավվեց։
Զենք-զինամթերքն ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության։ Տղամարդու հայտնածով՝ դրանք պատկանել են հանգուցյալ հորը։
Ոստիկանության Տավուշի բաժնում նյութեր են նախապատրաստվում։