Բաժիններ՝

«Գրանցվել են հազվադեպ հանդիպող թրոմբի դեպքեր». Մեծ Բրիտանիայում AstraZeneca-ով պատվաստվելուց հետո 19 մարդ է մահացել

Մարտի վերջի դրությամբ Մեծ Բրիտանիայում AstraZeneca դեղագործական ընկերության մշակած հակակորոնավիրուսային դեղամիջոցով պատվաստվելուց հետո գրանցվել է հազվադեպ հանդիպող թրոմբի 79 դեպք, որի հետևանքով մահացել է 19 անձ:

Այս մասին ասվում է Բրիտանական դեղերի և բժշկական սարքավորումների գործակալության (MHRA) զեկույցում:

Մասնավորապես, նշվում է՝ մահացածներից 3-ը մինչև 30 տարեկան անձինք են եղել: Ընդհանուր առմամբ, Միացյալ Թագավորությունում մոտ 20 միլիոն մարդ ստացել է AstraZeneca-ի առաջին չափաբաժինը:

Ըստ MHRA-ի՝ պատվաստանյութը շատ արդյունավետ է տարեց մարդկանց դեպքում, բայց պակաս արդյունավետ՝ երիտասարդ տարիքային խմբերում:

Գործակալության տվյալների համաձայն՝ պատվաստումների հետևանքով առաջացող լուրջ ռիսկը մինչև 29 տարեկան տարիքային խմբի մոտ 100 հազար մարդու հաշվով կազմում է 1,1 դեպք: Այնուհետև ստացված տվյալները հետևյալն են` 0,8 դեպք՝ 30-39 տարիքային խմբի համար, 0,5 դեպք՝ 40-49, 0,4՝ 50-59 և 0,2՝ 60-69 տարեկանների համար:

Հենց սա է պատճառը, որ գործակալությունը խորհուրդ չի տվել երկրին օգտագործել բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության և Օքսֆորդի համալսարանի մշակած այս պատվաստանյութը մինչև 30 տարեկան անձանց շրջանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս