Իսրայելի բանակում հրաժարվել են մեկնաբանել Սիրիային հարվածների մասին հաղորդումները
![](https://168.am/wp-content/uploads/2021/04/1048385.jpg)
Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայության ներկայացուցիչն ապրիլի 8-ին հրաժարվել է մեկնաբանել հաղորդումները Սիրիային հրթիռահարվածներ հասցնլու մասին:
«Մենք չենք մեկնաբանում օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցների հաղորդումները»,- ՏԱՍՍ-ի համանպատասխան հարցին հեռախոսով պատասխանել է մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Ավելի վաղ SANA գործակալությունը հաղորդել Է, որ առնվազն չորս սիրիացի զինծառայող Է վիրավորվել Դամասկոսի շրջակայքում հրթիռահարածի հետեւանքով, որը հասցրել են Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները:
Գործակալության տեղեկատվությամբ՝ Սիրիայի հակաօդային պաշտպանության միջոցները թիրախների ուղղությամբ կրակ են արձակել երկրի հարավի շրջանների երկնքում, սիրիացի զենիթայիններին հաջողվել է խոցել հրթիռների մեծ մասը, սակայն մի շարք օբյեկտների նյութական վնաս է հասցվել: