Հորդանանի թագավորը հայտնել է երկրում կազմակերպվող ապստամբությունը ճնշելու մասին
Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդն ապրիլի 7-ին հայտարարել է, որ բանակն ու անվտանգության ուժերը կարողացել են նախնական փուլում ճնշել կազմակերպվող ապստամբությունը: Այս մասին հայտնում է TACC-ը:
«Ոչինչ և ոչ ոք չի սպառնում թագավորության կայունությանն ու անվտանգությանը»,- հայտնել է Աբդալլահը՝ նշելով, որ հատուկ ծառայությունների կողմից բացահայտված հակակառավարական դավադրությանը մասնակցել են «ինչպես ներքին, այնպես էլ արտաքին կողմեր»: