Բրազիլիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի հարավաֆրիկյան շտամի առաջին դեպքը
![](https://168.am/wp-content/uploads/2021/04/1048365.jpg)
Բրազիլիայում գրանցվել է կորոնավիրուսի խիստ վարակիչ հարավաֆրիկյան շտամի առաջին հաստատված դեպքը: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Վիրուսը հայտնաբերվել է Սան Պաուլոյում բնակվող մի կնոջ մոտ, ով չի եղել արտասահմանում և չի շփվել մեկի հետ, ով եկել է այլ երկրից:
Մինչ այժմ արված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կորոնավիրուսի հարավաֆրիկյան տարբերակն ավելի նվազեցնում է պաշտպանությունը ներկայում գոյություն ունեցող պատվաստանյութերից:
Նշենք, որ կորոնավիրուսի տարածման տեմպերով Բրազիլիան առաջատարներից է: Այստեղ նաև մեծ է մահացությունների թիվը: Ապրիլի 6-ին երկրում գրանցվել է ռեկորդային՝ 4195 մահվան դեպք: