Առաջին անգամ՝ Սադամ Հուսեյնից հետո
Հաջորդ տարվա հունվարին Իրաքի ֆոնդային բորսայում առաջին անգամ տեղի կունենա երկրի խոշորագույն բջջային օպերատորներից մեկի՝ Asiacell-ի IPO-ն (բաժնետոմսերի առաջնային բաշխում)։
Ինչպես նշում է Associated Press-ը, այս IPO-ն Սադամ Հուսեյնի կառավարման ժամանակներից հետո բաժնետոմսերի առաջին բաշխումն է։
Asiacell-ը կվաճառի բաժնետոմսերի 25%-ը։ Դրանց արժեքը կհայտարարվի դեկտեմբերի 25-ին։
Որպես արժեթղթերի տեղաբաշխման կազմակերպիչ՝ Asiacell-ն ի սկզբանե նշում էր Morgan Stanley-ի անունը։ Սակայն հետո պարզվեց, որ բանկը հրաժարվել է այդ IPO-ից այն պատճառով, որ Իրաքում հաճախորդներ քիչ ունի։