Բաժիններ՝

Նոր Նորքի քրեական հետախույզները վճարային տերմինալը թալանել փորձողին տեղում բռնեցին

Ապրիլի լույս 2-ի գիշերը ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ ստացան, որ Գայի պողոտայում տեղադրված վճարային տերմինալից գողություն է արվում։

Տեղեկությունը ստանալուց րոպեներ անց, ժամը 2.40-ին, քրեական հետախույզները վճարային տերմինալի մոտ էին։ Արագ արձագանքման շնորհիվ հանցագործությունն ավարտին չէր հասել։ Հենց դեպքի վայրում լինգը թողած ու փախած երիտասարդին նրանք կարճ ժամանակում Մոլդովական փողոցում բռնեցին ու բերման ենթարկեցին։

Բաժնում պարզվեց ինքնությունը՝ Մոլդովական փողոցի բնակիչ էր, 19 տարեկան։ Նա խոստովանական բացատրություն է տվել։ Դեպքի վայրում հայտնաբերվել է երկաթե լինգ, որը փաթեթավորվել է՝ հետագա գործողությունների համար։

Տուժողից հաղորդում է ընդունվել։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս