Իրանը հայտարարել է IR-9 կատարելագործված ցենտրիֆուգների փորձարկումներ սկսելու մասին
Իրանցի մասնագետները ձեռնամուխ են եղել ուրանի հարստացման համար IR-9 կատարելագործված ցենտրիֆուգների փորձարկումներին: Ապրիլի 6-ին այդ մասին հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեխրուզ Քամալվանդին:
«Հարստացման գործում մեր նվաճումներից մեկն է դարձել IR-9 ցենտրիֆուգների մեխանիկական փորձարկումներ սկսելը, որոնց հզորությունը կազմում է 50 EPP (իզոտոպների անջատման աշխատանքի միավոր)»,- մեջբերում է նրա խոսքը ISNA գործակալությունը:
Պաշտոնյան հավելել է, որ «այդ սարքավորնաքը լիովին հայրենական արտադրության է, որն ստեղծվել եւ գործում է նոր ստանդարտներին համապատասխան»:
Իրանի ատոմային օբյեկտներում ուրանի հարստացումն իրականացվում է IR-1, IR-2m и IR-4 ցենտրիֆուգների միջոցով: Ըստ որում միջուկային գործարքի պայմաններով Իրանը կարող է ուրան հարստացնել սոսկ IR-1 ցենտրիֆուգներով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: