Ի՞նչ զիջումներ են, ինչի՞ մասին է գնում խոսքը, մենք ոչինչ չգիտենք. Արթուր Մարտիրոսյան

«Ալիևը ծանր առևտուր է իրականացնում»,- «Հետպատերազմյան բանակցություններ. Ինչ են քննարկում և ինչի են ձգտում հասնել Երևանն ու Բաքուն» խորագրով տեսաքննարկման ընթացքում այս մասին ասաց բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանը:

Նա արձանագրեց, որ բանակցությունների վերաբերյալ շատ քիչ տեղեկատվություն կա: Որպես օրինակ՝ Ա․ Մարտիրոսյանն ուշադրություն հրավիրեց վաղը Փաշինյանի Մոսկվա կատարելիք այցի վրա՝ հարցադրումով՝ ինչ-որ մեկը հստակ կարո՞ղ է ասել, թե ինչպիսին է այդ բանակցությունների օրակարգը:

Նրա որակմամբ, շատ քիչ բան է մեզ հայտնի, թե ինչպես են այդ բանակցությունները վարվում, իսկ դա չափազանց կարևոր է, որպեսզի ինչ-որ կերպ գնահատենք: Նրա խոսքով, հայտարարություններին հաջորդող հաղորդագրություններով, մասնակի տեղեկություններով կարելի է ինչ-որ կերպ ուրվագծել ինչ-որ բան այն մասին, թե ինչպես են կողմերը փորձում տանել բանակցությունները:

«Հետևյալ պատկերն ունենք՝ կա հրադադարի համաձայնություն, նոյեմբերի 9-ի հայտարարությունը գերիների փոխանակման մասով չի պահպանվում: Իսկ ցանկացած նման քայլ, մենք հասկանում ենք, որ խարխլում է վստահությունը: Ուստի ներկայումս ասել, որ կողմերի միջև վստահություն կա, աբսուրդ կլիներ: Իսկ եթե չկա վստահություն, սկսել բանակցություններ մյուս հարցերի շուրջ շատ դժվար կլինի: Մյուս կողմից՝ ադրբեջանական կողմը խիստ արևելյան ոճով փորձում է օգտագործել գերիների խնդիրը, որպեսզի ստանա մաքսիմալն իրավիճակից այն նպատակների ուղղությամբ, որոնք նա իր առջև դրել է: Առաջին նպատակը՝ ֆիքսել պատերազմի արդյունքներն այն տեսքով, որով դրանք ներկայումս են ամրագրված, և որպեսզի չլինի ոչ մի ռևանշ, որպեսզի հայկական կողմը հուր-հավիտյան հրաժարվի իր պահանջներից: Բնականաբար, դրա համար հարկավոր է նաև հրաժարվել Մինսկի խմբի ձևաչափից, քանի որ ի՞նչ բանակցություններ: Պարոն Ալիևն ասում է, որ բանակցություններ չկան, չեն կարող լինել Ղարաբաղի կարգավիճակի հարցի շուրջ, դա արդեն լուծված հարց է իր համար:

Նա առևտուր է իրականացնում, դա ծանր առևտուր է, մենք չգիտենք այդ առևտրի մանրամասները, բայց չէ՞ որ ստվերներով մենք տեսնում ենք, նա չի փոխանցում ռազմագերիներին, նշանակում է, որ թեման մշակվում է պահանջներով, որպեսզի հայկական կողմը հանուն ռազմագերիների գնա բովանդակային զիջումների: Իսկ ի՞նչ զիջումներ են, ինչի՞ մասին է գնում խոսքը, մենք ոչինչ չգիտենք: Մենք կարող ենք կրկին դատել նրանից, թե ինչ է անում հայկական կողմն ի պատասխան դրա, օրինակ»,- ասաց Մարտիրոսյանը՝ շարունակելով, որ, եթե հայկական կողմը չի կարողանում Ադրբեջանի հետ այս հարցի շուրջ պայմանավորվել, եթե ՌԴ հեղինակությունը չի բավանակացնում, որպեսզի իրականացվի համաձայնագիրը, որի ներքո ՌԴ նախագահ Պուտինի ստորագրությունն է, կարող էր ներգրավել երրորդ կողմերի:

Բանախոսը հիշեցրեց նաև, որ Հռոմի պապն էլ իր Զատիկի ուղերձում նշել է այդ հարցի մասին, և, ըստ նրա՝ կարելի էր գործի դնել նաև եվրոպական, ամերիկյան դիվանագիտությունը: Բայց նման բան տեղի չի ունենում, և այդ պարագայում հարց է առաջանում՝ ինչո՞ւ տեղի չի ունենում:

«Մենք կարող ենք ենթադրություններ անել, բայց կրկին այն, ինչից խոսելու եմ, չեմ ցանկանում, որպեսզի հնչի՝ որպես հաստատում կամ եզրակացություն, բայց այդ ստվերներից հետևում է, որ կա որոշակի ֆորմուլա կամ մակրոհամաձայնություն այն մասին, որ ներկայումս այս բոլոր հարցերը պետք է կարգավորվեն տարածաշրջանային ձևաչափում 3+3 կամ 3+2, և պետք չէ այս ամենում ներգրավել արտաքին ուժերին, եկեք մենք՝ ինքներս, մեր տարածաշրջանում լուծենք հարցերը, հենց այդ պատճառով հայկական կողմը չի արել որևէ քայլ, որպեսզի այնտեղ, որտեղ կարող է, ակտիվանա դիվանագիտական ուղղությամբ հատկապես ԱՄՆ-ի հետ, որպեսզի Ադրբեջանի նկատմամբ ճնշում սկսվի ռազմագերիների հարցով: Այն, ինչ մենք տեսնում ենք, ճնշում չէ: Բայց կարող էր լինել ճնշում՝ հաշվի առնելով այն, թե ինչպիսի քաղաքական իրավիճակ է Վաշինգտոնում»,- ասաց բանակցային գործի մասնագետը:

Վերջինս եզրակացրեց, որ կա ռուսական կողմից տեսլական, թե ինչպես վերաձևի այս տարածաշրջանը, բայց դա բավարար չէ, քանի որ չկա վստահություն: Նրա հստակեցմամբ՝ չկա վստահություն, չի լինի համագործակցություն, չի լինի համագործակցություն, չի լինի գործարքի դաշտ, և դա փակ շրջան է՝ չի լինի վստահություն, չենք կարող լուծել նաև հարցերը շահերի շուրջ, իսկ մեր արժեքները տարբեր են:Նա նշեց, որ որքան էլ որ ադրբեջանական կողմը պնդի, որ մեզ մոտ կարող է լինել համագործակցություն շահերի վրա հիմնված, մենք Գերմանիա ու Ֆրանսիա չենք, չկա արտաքին խաղացող, ով խիստ կերպով նոր կանոններ կսահմաներ:

«Իրավիճակն այնպիսին չէ, ինչ 20-ական թթ., երբ հայ բոլշևիկները գնում էին Բաքու Արևելքի երկրների համագումարին՝ Էնվեր փաշայի ներկայությամբ: Մեզ մոտ այլ իրավիճակ է, ուստի նույն գետը մտնելն անհնար կլինի, իսկ ի՞նչ դա կլինի, եթե ոչ այդպես: Բարդ է ասել` պետք է ավելի շատ հարցեր հղել պարոն Փաշինյանին, եթե նա ընդհանրապես ի վիճակի է պատասխանել այդ հարցերին: Նա միայն դեռ կարողանում է գրագետ խուսափել հարցերից, այսինքն՝ պատասխանել դրանց՝ առանց կոնկրետ տեղեկատվության: Ինչպես ներկայումս՝ սովորաբար Կառավարության ղեկավարը պաշտոնական, աշխատանքային այցի է պատրաստվում, լրագրողները հարց են տալիս՝ ինչպիսին է օրակարգը, չկա պատասխան, ես ևս չունեմ պատասխանը, չկա նաև ռուսական մեդիա դաշտում: Ինչ-որ մեկը թող ինձ ցույց տա, թե ի՞նչ է քննարկվելու և ինչպիսի՞ն են լինելու այդ քննարկումների արդյունքները»,- ասաց Արթուր Մարտիրոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս