Արծրուն Հովհաննիսյանը զորացրվել է սեփական դիմումի համաձայն
![](https://168.am/wp-content/uploads/2020/10/Arcrun-Hovhannisyan-2.jpg)
Արծրուն Հովհաննիսյանը սեփական դիմումի համաձայն զորացրվել է ՀՀ պաշտպանության նախարարությունում ծառայությունից. Հովհաննիսյանը պաշտպանության նախարարությունում զբաղեցնում էր կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության կրթության վարչության պետի պաշտոնը:
Լուրն «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկտվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Արծրուն Հովհաննիսյանը զորացրվել է սեփական դիմումի համաձայն»,- ասացին ՊՆ-ից: