Բաժիններ՝

Ֆուտզալի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը ՈԵՒՖԱ ֆուտզալի ԵՎՐՈ-2022-ի որակավորման խմբային փուլի վերջին երկու մրցափուլերին ընդառաջ սկսել է մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:

Գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․

Լուան Բարբոսա Մյուլլեր – «Ֆունդաո» (Պորտուգալիա)

Ռոբերտ Բոյարկին – «Ռոստով» (Ռուսաստան)

Արտյոմ Զաքարյան – «Արարատ-Արմենիա»

Էրիկ Հարությունյան – ՀՊՏՀ

Արթուր Մկրտչյան – «Լեո»

Սարո Գալստյան – «Լեո»

Գարեգին Մաշումյան – «Լեո»

Սարգիս Մարգարյան – «Բորիսով-900» (Բելառուս)

Վլադիմիր Սանոսյան – «Դինամո Սամարա» (Ռուսաստան)

Դավիթ Ասլանյան – «ՎՌԶ» (Բելառուս)

Արթուր Մելքոնյան – «Ստալիցա» (Բելառուս)

Վիտինյո – «Լյուբավա» (Լեհաստան)

Ռաֆիկ Բաղդասարյան – «Սիգմա-Կ» (Ռուսաստան)

Ռաֆիկ Մելիքյան – «Արարատ-Արմենիա»

Նիկիտա Խրոմիխ – «Դինամո Սամարա» (Ռուսաստան)

Դենիս Նևեդրով – «Տյումեն» (Ռուսաստան)

Այս անգամ հավաքականին են միացել նաև Նորիլսկի «Նիկելի» բրազիլացի խաղացողներ Ժուլիո Սեզար Բրոլո Զանոտտոն և Ալեքս Ապարեսիդու Ֆելիպե Սանթոսը, որոնք կմարզվեն թիմի հետ, սակայն, համապատասխան փաստաթղթերի բացակայության պատճառով, առայժմ չեն կարողանա մասնակցել պաշտոնական հանդիպումների:

ՈՒԵՖԱ ֆուտզալի ԵՎՐՈ 2022-ի որակավորման խմբային փուլի վերջին երկու մրցափուլերում Հայաստանի ազգային հավաքականը նախ ապրիլի 9-ին Երևանում կհյուրընկալի Ռուսաստանի ընտրանուն, ապա ապրիլի 14-ին Փարիզում ուժերը կչափի Ֆրանսիայի հավաքականի հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս