Բաժիններ՝

Իսրայելի վարչապետը ժամանել է կոռուպցիայի գործով դատին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն ժամանել է Երուսաղեմի դատարան՝ կոռուպցիայի գործով դատին: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստին: Նշվում է, որ ապրիլի 5-ին պետք է լսեն վկաների ցուցմունքները, որոնք միագումար հասնում են ավելի քան 300-ի՝ մեղադրական եւ պաշտպանական կողմերից: Գործակալության տվյալներով՝ Նաթանյահուին «1000»-ի եւ «2000»-ի գործերով մեղադրանքներ են առաջադրվել խարդախության եւ հասարակական վստահությունը խաբելու մեջ:

Առաջինը վերաբերում է հոլիվուդյան պրոդյուսեր Առնոն Միլչինից Նաթանյահուի թանկարժեք նվերներ ստանալու կասկածներին: Դրանց փոխարեն, ինչպես ենթադրում է հետաքննությունը, վարչապետը շահապաշտպանությամբ է հանես եկել օլիգարխի անձնական եւ գործարար շահերի օգտին: Երկրորդ գործը վերաբերում է երկրում խոշորագույն մեդիախմբերից մեկի՝ «Եդիոտ Ահրոնոտ»-ի սեփականատիրոջ հետ պայմանավորվելու վարչապետի փորձերին, որպեսզի այն բարեհաճորեն լուսաբանի պաշտոնում իր գործունեությունը՝ փոխարենն այնպիսի օրենք ընդունելու, որը սահմանափակում է նրա մրցակցի՝ «Իսրայել խա-Յոմ» անվճար օրաթերթի հնարավորությունները: Ավելի վաղ ռադիո Sputnik-ը հաղորդել էր, որ Ռուսաստանում աճել է կոռուպցիոն հանցագործությունների թիվը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս