50 ուղևորներով լաստանավ է ջրասույզ եղել Բանգլադեշում
Բանլադեշում ոչ մեծ լաստանավը, որտեղ 50 ուղեւոր է եղել, ապրիլի 4-ին ջրասույզ է եղել մի այլ նավի հետ բախվելուց հետո: Ինչպես ապրիլի 5-ին հաղորդել է «Սինհուա» գործակալությունը, վկայակոչելով իշխանությունների ներկայացուցչին, դրա հետեւանքով զոհվել է 26 մարդ:
Գործակալության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Շիտալքաշյա գետում: «Եվս 21 մարմին է հայտնաբերվել ապրիլի 5-ին, ինչը զոհերի թիվը հինգից ավելացնում է մինչեւ 26»,- «Սինհուային» ասել է քաղաքացիական պաշտպանության շտաբի ներկայացուցիչ Էրշադա Հուսայնան: Ավելի վաղ Agence France-Presse-ը հայտնել էր հինգ զոհի մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: