Ռուսաստանում նվազել է գրանցված գործազուրկների թիվը
Ռուսաստանում գրանցված գործազուրկների թիվը 1,9 միլիոնից նվազել է՝ հասնելով 1,755 միլիոնի: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել են աշխատանքի նախարարության մամուլի ծառայությունում:
Աշխատանքի նախարարությունում հիշեցրել են, որ գործազրկության մակարդակի վիճակագրական դիտարկումներն իրականացնում է «Ռոսստատ»-ը:
«Ռոսստատ»-ի տվյալներով՝ գործազրկության մակարդակը, որը հաշվարկված է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) մեթոդաբանությամբ, փետրվարին նվազել է եւս 0,1 տոկոսային կետով՝ 5,8 տոկոսից մինչեւ 5,7 տոկոս, իսկ գործազուրկների թիվը փետրվարին կազմել է 4,24 միլիոն մարդ:
«Այն քաղաքացիների թիվը, որոնք զբաղվածության կենտրոններում գրանցվել են որպես գործազուրկներ, շարունակել է նվազել: 2021 թվականի ապրիլի 1-ի դրությամբ այն կազմել է 1,755 միլիոնից ավելի պակաս»,-ճշտել են նախարարությունում:
Մարտի տասնութին ՌԴ աշխատանքի նախարարության փոխղեկավար Ելենա Մուխտիյարովան հայտարարել է, որ ՌԴ աշխատանքի շուկայում իրադրությունը կայունանում է, որպես գործազուրկ գրանցվել է 1,9 միլիոն մարդ: