Բաժիններ՝

Ուկրաինական նոր Bees Airline լոուքոստերը հայտնել է Կիև-Երևան ուղղությամբ առաջին չվերթի ժամկետը

Ուկրաինական նոր Bees Airline լոուքոստերով Կիև-Երևան ուղղությամբ չվերթների մեկնարկը կտրվի մայիսի 3-ից՝ շաբաթական երկու անգամ հաճախականությամբ:

Ինչպես հաղորդում է «AnalitikaUA»-ն, ավիատոմսերը Light սակագնով դրանք կարժենան 980 ուկրաինական գրիվեն (շուրջ 19 հազար ՀՀ դրամ- հեղ.):

Ավիաընկերությունը Կիևից չվերթներն իրականացնելու է դեպի Բաթումի, Երևան և Թբիլիսի, իսկ Օդեսայից՝ դեպի Երևան: Լոուքոստերը այդ ուղղություններով բոլոր թույլտվություններն արդեն ստացել է Ուրաինայի քաղավիացիայի կողմից:

Օդեսայից Երևան չվերթները կիրականացվեն հունիսի 14-ից՝ շաբաթական երկու անգամ: Տոմսը կարժենա 999 ուկրաինական գրիվեն (շուրջ 19 հազար ՀՀ դրամ- հեղ.):

Ուկրաինացի մեկնաբան Մարատ Հակոբյանը, ուկրաինական արդեն երրորդ ավիաընկերության կողմից դեպի Հայաստան չվերթների բացման վերաբերյալ «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ այդ ամենը վկայում է ուղղության պահանջվածության և հեռանկարների մասին:

«Եթե հաշվի առնենք, որ երեք ավիաընկերությունից երկուսը լոուքոսթերներ են, դա լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում մատչելի գներով այցելություններ կատարելու համար։ Զբոսաշրջությունն այն ոլորտներից է, որտեղ առավել արագ տեմպերով կարելի է զարգացնել Հայաստանի և Ուկրաինայի տնտեսական կապերը։ Իհարկե, այժմ զսպող գործոն է կորոնավիրուսի համաճարակը, բայց դրանք ժամանակավոր դժվարություններ են։ Բացի ավանդական ծովային հանգստից, Ուկրաինայում ակտիվորեն զարգանում են առողջարանային և լեռնային զբոսաշրջությունը: Երկրում հազարավոր տեսարժան վայրեր կան, իսկ բազմադարյա համատեղ պատմությունը նաև հնարավորություն է տալիս երկրի տարբեր անկյուններում տեսնել հարյուրավոր ճարտարապետական հուշարձաններ, վայրեր և կառույցներ, որոնք անմիջական կապ ունեն հայերի և Հայաստանի հետ»,- նշեց Հակոբյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում նույնպես բավականաչափ վայրեր կան, որոնք կարող են հետաքրքրել ուկրաինացիներին՝ հնագույն տաճարները, քաղաքների ճարտարապետությունը, անզուգական լեռները, գետերը, ջրվեժներն ու լճերը: Մեկնաբանի հավաստմամբ, դրանք ոչ մեկին անտարբեր չեն թողնի։

«Ավելորդ է ասել նաև ժողովրդականություն վայելող հայկական գաստրոտուրիզմի մասին։ Հայաստանում, բացի Ուկրաինայի և ուկրաինացիների հետ կապված արդեն գոյություն ունեցող վայրերից, ավելացել են նաև Երևանի կենտրոնում բացված Տարաս Շևչենկոյի արձանը և հուշարձանի հարևանությամբ կառուցվող միակ սկեյթ-պարկը նվեր է Ուկրաինայի հայերի միությունից»,- ասաց Հակոբյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս