Բաժիններ՝

Այս պատերազմն արդեն բոլորիս ողնաշարը կոտրել է, չեմ ուզում այլևս ոչ մի բանի մասին մտածել. Արմենակ Ուրֆանյանի մայր

2016 թվականին թշնամին մեր զինվորի բազկի ուժն էր փորձում, մեր սպառազինությունն էին փորձում, բայց ես միշտ ասում էի, որ էլի պատերազմ է լինելու, որովհետև Ապրիլյանն իրենց կոկորդին կանգնեց, ավելի հզորացան ու մի քանի պետությունների օգնությամբ կարողացան իրագործել իրենց չարաբաստիկ նպատակները: Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Ապրիլյան պատերազմում զոհված Արմենակ Ուրֆանյանի մայր Համեստ Ներսիսյանը:

«Ապրիլյանից հետո դասեր չքաղեցին, էլի քնեցին: Ապրիլյանից հետո պետք է զինեին բանակը: Մենք երբեք մեր զինվորի բազկի ուժի վրա չենք կասկածել, չունենք կասկած, որովհետև բոլորն էլ իրենց հայրենիքի համար պատրաստ են անմահանալու: Մենք հիմա էլ պետք է զգոն լինենք, միշտ արթուն լինենք»,-ասաց նա:

Խոսելով Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի մասին, որը դեռ չեն հրապարակում՝ մայրը նշեց, որ հիմա անհասկանալի է, թե ինչ են քննելու, որովհետև ակնհայտ է, որ թերացումներ կան: «Ապրիլյան պետերազմի ժամանակ 22 հանձնված դիրք ենք ունեցել, սակայն Ապրիլյանը տարբերվում է նրանով, որ լայնածավալ հարձակման ժամանակ Արմենակենց օգնության չեն գնացել: Դա էլ կհանձնվեր, բայց տղաները մարմնով կանգնեցին ու փրկեցին: Այս պատերազմն արդեն բոլորիս ողնաշարը կոտրել է, չեմ ուզում այլևս ոչ մի բանի մասին մտածել»:

tert.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս