Բաժիններ՝

Բնակարանային գողություն՝ Ծովագյուղում

Մարտի 30-ին Սևանի քրեական հետախույզները ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ Սևանի Շահումյան փողոցի բնակիչ, 43-ամյա տղամարդը փետրվարի լույս 25-ի գիշերը Ծովագյուղում գողություն է արել: Մենակ չէր, գնացել էր 35-ամյա համաքաղաքացու հետ` նրա մեքենայով:

Ըստ նախնական տվյալների` սևանցիները նախկինում էլ մեկնել էին Ծովագյուղ, նաև մտել նույն տուն` անասուն գնելու, և այդ ընթաքում էլ, գնահատելով իրավիճակը, նախաձեռնել էին գողությունը:

Իսկ իրավիճակը հետևյալն էր. տանտերերը քնած էին, և դուռն էլ, ըստ սովորության, կողպած չէր: Այս նպաստավոր հանգամանքից էլ օգտվելով` 45-ամյա սևանցին անաղմուկ մտել ու գողացել էր ձկնորսական բենզաշարժիչ և նոթբուք՝ տիրոջը պատճառելով 350 հազար դրամի վնաս:

Իրավապահների հարցին, թե ինչու ժամանակին չէր դիմել ոստիկանություն, տանտերը պատասխան չուներ: Փորձել էր իր ուժերով գտնել գողերին էլ, գողոնն էլ:

Իսկ գողոնը նույն գիշեր հասել էր Սևան և արդեն հաջորդ օրը վաճառվել Շողակաթ համայնքի մի բնակչի:
45-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Սևանի բաժին, տվել խոստովանական բացատրություն, ապա

Սևանի քննչական բաժնում ձերբակալվել:

Գողոնը հայտնաբերվել և առգրավվել է: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս