Եվրահանձնաժողովը հայտարարել է Լեհաստանի դեմ դատական հայց հարուցելու մասին
Եվրահանձնաժողովը հայտարարել է Եվրոպայի արդարադատության դատարանում Լեհաստանի դեմ հայց հարուցելու մասին՝ այդ երկրում դատավորների իրավունքների եւ դատական համակարգի անկախության սկզբունքի խախտման համար: Այդ մասին հայտարարել է արդարադատության հարցերով եվրակոմիսար Դիդիե Ռեյնդերսը մարտի 31-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում։
Եվրահանձնաժողովի եւ լեհական ընդդիմության քննադատությունն է հարուցել դատական համակարգի բարեփոխման մասին օրենքը, որը մասնավորապես, ենթադրում է դատավորների կարգապահական պատասխանավտություն քաղաքական բնույթի գործողությունների համար: Լեհաստանի Գերագույն դատարանը նշել է, որ բարենորոգումը կարող է հանգեցնել երկրի հեռացման Եվրամիությունից:
«Եվրահանձնաժողովը կարեւոր որոշում է ընդունել Լեհաստանում դատավորների իրավունքների եւ իրավական պետության պաշտպանության վերաբերյալ, Եվրահանձնաժողովը որոշում է ընդունել Եվրոպայի արդարադատության դատարանում Լեհաստանի դեմ հայց հարուցելու մասին»,- հայտարարել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:ֆ