Բաժիններ՝

Կատյա, «իդի զդես»

Ռուսաստանում աշխատող միգրանտներն այսուհետ պարտավոր են հաստատել ռուսերեն լեզվի իմացությունը։ Համապատասխան օրենքը ուժի մեջ է մտնում այսօրվանից։

Օրենքի համաձայն, Ռուսաստանում աշխատող միգրանտներն աշխատանքի իրավունք ստանալու համար պետք է ապացուցեն, որ տիրապետում են ռուսերենին։ Նրանք պետք է լեզվի իմացության վերաբերյալ համապատասխան հավաստագիր կամ կրթության վկայական ներկայացնեն, որը ճանաչվում է ՌԴ-ում։ Օտարերկրյա միգրանտների թեստավորումը կանցկացվի Ժողովուրդների բարեկամության ինստիտուտում, Ալ. Պուշկինի անվան ռուսաց լեզվի ինստիտուտում, Սանկտ Պետերբուրգի և Մոսկվայի պետական համալսարաններում։ Նշենք, որ միգրանտներին ռուսաց լեզու ուսուցանելու նպատակով կազմակերպվել էին ավելի քան 200 դասընթացներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս