Չինաստանում կորոնավիրուսի դեմ 70 մլն պատվաստում է իրականացվել
Չինաստանի ազգային առողջապահական հանձնաժողովը հայտնել է, որ երկրում մարտի 20-ի դրությամբ 70 միլիոն պատվաստում է իրականացվել: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Չինաստանում, որտեղ գրանցվել էր կորոնավիրուսի առաջին դեպքը, մարտի 19-ին գրանցվել է ընդամենը 4 նոր դեպք: