«Հետայսու նմանատիպ մանիպուլիացիոն, խեղաթյուրված նյութ հրապարակող լրատվամիջոցը ստիպված է լինելու դիմել փաստաբանի օգնության…»․ Սերժ Սարգսյանի փաստաբան

Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Անդրադառնալով Factor TV լրատվամիջոցի կողմից «Դատարանը Սերժ Սարգսյանի գրեթե 1 միլիոն դոլարի գույքը թողեց կալանքի տակ» վերնագրով երեկ հրապարակված հոդվածին՝ անհրաժեշտ եմ համարում հատկապես նյութը հրապարակած լրատվամիջոցի համար ընդգծել, որ ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանը չունի ոչ անշարժ և ոչ էլ շարժական գույք, բաժնեմասեր և արժեթղթեր, ուստի անշնորհակալ գործ եմ համարում հոդվածում հրապարակված մանիպուլյատիվ ձևակերպումներով և անտեղի ստորակետերով նույն գումարի չափի մասին մի քանի անգամ տարբեր արժույթներով նշելով՝ հանրության վրա այլ տպավորություն ստեղծելը:

Ինչ վերաբերում է ՀՀ երրորդ Նախագահի ֆինանսական միջոցներին, ապա կարծում եմ արհեստավարժ լրատվամիջոցը պետք է որ քաջատեղյակ լինի դրանց՝ տարիների ընթացքում ձևավորման աղբյուրի և չափի մասին, որոնց վերաբերյալ սպառիչ տեղեկություններն առկա են Ս.Սարգսյանի հայտարարագրերում:

Միաժամանակ, որպես ՀՀ երրորդ Նախագահի փաստաբան՝ տեղեկացնում եմ, որ հետայսու նմանատիպ մանիպուլիացիոն գործելաոճով նյութեր հրապարակելու յուրաքանչյուր փորձի դեպքում, խեղաթյուրված նյութ հրապարակող լրատվամիջոցը ստիպված է լինելու դիմել փաստաբանի օգնության…»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031