Բաժիններ՝

Ոստիկանները բերման են ենթարկել վճարային տերմինալներից մետաղադրամներ հափշտակած կնոջը

Մարտի 17-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանի մոտից բերման են ենթարկել 57-ամյա մի կնոջ։

Պարզվել է, որ նա 2020 թվականի դեկտեմբերից այս տարվա մարտի 16-ն ընկած ժամանակահատվածում Բաղրամյան և Կոմիտասի պողոտաներում, Կիևյան և Կասյան փողոցներում տեղադրված վճարային տերմինալներում պլաստմասսե կտրոներ տեղադրելով՝ մետաղադրամ ընդունող սարքի մեջ առաջացրել էր խցանում, ինչից հետո հափշտակել էր մետաղադրամները:

Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս