ՄԻՊ-ի ֆինանսավորումն ուզում են կրճատել՝ բյուջեում «քիչ փող ունենալու» պատճառով, այդ դեպքում ինչո՞ւ են 1,5 մլն դրամ ստանում պատերազմում պարտված, համավարակի դեմ պայքարը տապալած նախարարները․ Ռ․ Մխիթարյան

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով այն տեղեկությանը, որ կառավարությունը կրճատելու է ՄԻՊ-ի ֆինանսավորումը։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«ՄԻՊ-ի ֆինանսավորումը ուզում են կրճատել՝ բյուջեում «քիչ փող ունենալու» պատճառաբանությամբ:

ՀարցԵՐ.

1. Ինչու՞ է 1.500.000 դրամ աշխատավարձ շարունակում ստանալ պատերազմում պարտություն կրած ՊՆ նախարարը:

2. Ինչու՞ է 1.500.000 դրամ աշխատավարձ շարունակում ստանալ առողջապահության հետ կապ չունեցող և որպես փոխնախարար համավարակի դեմ պայքարը տապալած Առողջապահության նախարարը:

3. Ինչու՞ է 1.500.000 դրամ աշխատավարձ շարունակում ստանալ բարձր տեխնոլոգիաներում 0 ձեռքբերում գրանցած ԲՏ նախարարը:

4. Ինչու՞ է 1.500.000 դրամ աշխատավարձ շարունակում ստանալ տնտեսական խորը անդունդ մեզ գլորած և 0-ական ներդրումներ ապահովող էկոնոմիկայի նախարարը:

ԵՒ այսպես շարունակ: Դուք սրիկա եք, պարոնայք: Ամեն ինչից զատ դուք ու մենեջմենթը, առավել ևս՝ կրիզիս մենեջմենթը իրար հետ նույնքան կապ ունեք որքան մարմնավաճառը և կուսաթաղանթը»:

Տեսանյութեր

Լրահոս