Յուրա Մովսիսյանը` Սպարտակի խաղացող
Քիչ առաջ SportBox.ru-ն տեղեկացրել է, որ Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը 5 տարվա պայամանգիր է ստորագրել Մոսկվայի «Սպարտակի» հետ։
Պայմանագիրը ստորագրվել է բուժզննումն անցնելուց հետո։ Նույն աղբյուրի համաձայն՝ Յուրա Մովսիսյանը կարճ ժամանակով վերադարձել է Կրասնոդար՝ իրերի հետևից, և առաջիկա օրերին կմիանա «Սպարտակին»։
Հիշեցնենք, որ երեկ հաղորդվել էր, որ Մովսիսյանը բուժզննում է անցնում մոսկովյան թիմում։ Նրա նկատմամբ հետաքրքրություն էր ցուցաբերում նաև ԲԿՄԱ-ն։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը