Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին

Այսօր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հյուրընկալվել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Ա. Հեֆերնի կողմից: Այս մասին տեղեկացնում են կուսակցության գրասենյակից:

«Նրանք քննարկեցին Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող խնդիրներ, այդ թվում անդրադարձ կատարվեց առաջիկա նախագահական ընտրություններին:

Հանդիպմանը ներկա էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան քաղաքական եւ տնտեսական բաժնի ղեկավար Բրայեն Ռ. Ռոռաֆը եւ «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հովսեփ Խուրշուդյանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս