Բաժիններ՝

Հավայիում տարահանում են հայտարարել ամբարտակի ճեղքման սպառնալիքի պատճառով

Հավայիի իշխանությունները մարտի 9-ին տարահանում են հայտարարել Մաուիի օկրուգում Կաուպակալուա ամբարատակի՝ տեղատարափ անձնրեւնների հարուցած «անխուսափելի ճեղքման» սպառնալիքի պատճառով: «Բոլորին, ովքեր գտնվում են Հայկուի շրջանում Կաուպակալուա ամբարտակի հոսանքից ցած, կարգադրված է տարահանվել»,- նշված է նահանգի արտակարգ իրվիճակների դեմ պայքարի գործակալության հաղորդագրության մեջ, որը հրապարակված է նրա կայքում։Նշվում է, որ բացված են մի քանի տարահանման կենտրոններ:

Ինչպես հայտնել է CNN հեռուստաընկերությունը, վկայակոչելով տեղի օդերեւութաբանական ծառայությունը, ամբարատակի փլուզումը կհանգեցնի «մարդկանց կյանքի համար վտանգավոր հեղեղումների եւ սեփականության զգալի վնասի», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս